«Ունենք տեղեկություններ, որ որոշ կուսակցություններ վախեցած են: Նրանք գիտակցում են, որ այսօրվա ոստիկանությունը երեկվա ոստիկանությունը չէ, եւ օրենքի առաջ բոլորը հավասար են»,-ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Նկատի ունենալով վարչապետի վերջին հայտարարություններից մեկը՝ նա նկատեց. «Շատերն ասում են՝ «պառկեցրին ասֆալտին»…բայց մենք «ասֆալտին պառկեցնելուց» եւ «պատին դեմ տալուց» հաճույք չենք ստանում…հիմա ով էլ լինի, ինչ ֆինանսական կարողություններ էլ ունենա, օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Ոստիկանապետի խոսքով՝ որոշ դեպքերում գիտեն, որ դիմացինը հանցագործ է, բայց հանցագործության փաստը չկա. «Օրենքի առաջ հավասար են նաեւ այն քաղաքացիները, որոնք ենթադրյալ հանցագործություն կատարելու մտադրություն ունեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ