Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառելու ենք քաղաքացիներին գազել-ավտոբուսներով դեպի տեղամասեր «կրելու» երեւույթը». Օսիպյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2018 14:47

«Քաղաքացիների կողմից արդեն իսկ շատ ահազանգեր ենք ստացել, բայց ընտրակաշառքի մասին որեւէ փաստ չունենք, այսինքն՝ փաստացի արձանագրված դեպք չունենք: Փոխարենը, տեսադաշտում ունենք  այնպիսիններին, որոնք ընդունակ են իրականացնել այդ արատավոր երեւույթը»,-ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում այսօր անդրադառնալով սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը բացառելու է թեկնածուների կամ կուսակցությունների կողմից քաղաքացիներին գազել-ավտոբուսներով դեպի ընտրատեղամասեր «կրելու» երեւույթը:

«Թույլ չենք տա, որ որեւէ թեկնածուի օգտին ավտոբուս բերեն բակեր: Բացառելու ենք, որ որեւէ թեկնածու հոգեբանական ճնշում գործադրի բնակիչների վրա»,-վստահեցրեց ՀՀ ոստիկանապետը: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում քաղաքացիներն ահազանգել են, որ այսինչ անձը այսինչ անձին կաշառք է փոխանցում. հայտնաբերվել են այդ անձինք, բայց ոչ՝ կաշառքի փաստը:

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաեւ ահազանգերին, թե որոշ դեպքերում քաղաքացիներին կաշառք են բաժանել փոստային առաքման միջոցով: «Դա հնարավոր է, բայց մենք չենք արձանագրել նման փաստացի դեպք»,-նշեց նա:

https://www.youtube.com/watch?time_continue=9&v=uOYZRDx30yU

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930