ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ արտահայտությանը՝ «Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: «Գիտեք, կարծում եմ՝ այդ հայտարարություններով պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը: Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որ պարտվողները հեռանալիս ասում են` դե, դու կփոշմանես հլը»:
«Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի»,-ասաց վարչապետը՝ պնդելով, թե «քաղաքական դիակների հետ գործ ունենք»:
Մանրամասն՝ տեսանյութում