Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի նստավայրում ընդունեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին: Հանդիպման ժամանակ զոհվածների մայրերը հայտարարեցին, որ միանում են վարչապետի տիկնոջ՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:
Հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը Գոհար թագուհու օրինակով կոչ արեց հայոց տիկնանց թանկարժեք զգեստներ և զարդեր չկրել, դրանց համար նախատեսված գումարները նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրած Արմենակ Ուրֆանյան ռազմահայրենասիրական հիմնադրամին: Տիկին Հակոբյանի կոչը առավելապես ուղղված էր օլիգարխների տիկնանց: Նա հորդորեց իրենց ամուսինների՝ այս կամ այն տարբերակով ձեռք բերած գումարներով գնված զարդերի գոնե մի մասը նվիրաբերել այդ հիմնադրամին, որից հետո ավելի հանգիստ գլուխը դնել բարձին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մանրամասները՝ ավելի ուշ
Հարգելի «Առավոտ»։ Գոհար թագուհի չենք ունեցել, այլ իշխանուհի, որը Գևորգ Մարզպետունու կինն էր։ Իսկ եթե ուզում եք հիշել իր զարդերը նվիրաբերող և բոլորին օրինակ ծառայող կնոջ կերպարը, դա Մխիթար սպարպետի կինն էր՝ Սաթենիկը, որին դուք երևի շփոթել եք սպարապետի սիրուհու կերպարի՝ Գոհարի հետ։