Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օսիպյան. «Այն ոստիկանները, որոնց տեսադաշտում ընտրախախտում կկատարվի, կենթարկվեն պատասխանատվության»

Սեպտեմբեր 15,2018 12:33

«Այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ թափանցիկության, արդարության եւ օրինականության առումով: Ավանդական ընտրակեղծարարներն այս ընտրություններում տեղ չպետք է ունենան»,-ոստիկանապետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները նոր Հայաստանի առաջին ընտրություններն են լինելու, ուստի դրանք  աննախադեպ պետք է լինեն. «Այսուհետեւ կանխելու ենք ընտրակեղծարարության ցանկացած դեպք: Ոստիկանության այն աշխատակիցները, որոնց տեսադաշտում դա կկատարվի, կենթարկվեն պատասխանատվության»:

ՀՀ ոստիկանապետի բնորոշմամբ՝ առաջին անգամ է, երբ ոստիկանությունը նման պատասխանատվություն է վերցնում իր վրա. «Ընտրախախտումների փորձերը արդեն իսկ սկսվել են ուրվագծվել. պայքարն այդ երեւույթների դեմ արդեն սկսել ենք, մեծ ծավալի ծանրաբեռնվածությամբ ենք աշխատելու: Վերահսկելու ենք ընտրական իրավունքի ենթադրյալ խախտման ցանկացած դեպք: Թող որեւէ մեկը չկասկածի, որ մենք քաղաքական կամք ունենք եւ օրինականությամբ ենք առաջնորդվելու»:

Վալերիյ Օսիպյանը տեղին է համարում ընտրախախտումների առնչությամբ վերջին օրենսդրական խստացումները. «Այսպես, թեկնածուների եւ կուսակցությունների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին նյութական արժեք տալը վարչական իրավախախտում կհամարվի: Իսկ ընտրողի կողմից կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք վերցնելու կամ պահանջելու համար կնախատեսվի քրեական պատասխանատվություն»: Օսիպյանը վստահեցրեց, որ Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. «Բոլոր թեկնածուները ոստիկանության համար հավասար են եւ յուրաքանչյուրի հանդեպ կատարված խախտումները համարժեք գնահատական կստանան:

https://www.youtube.com/watch?v=uOYZRDx30yU

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930