«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Խորհրդակցություններ են անցկացվել նախ շինարարական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, ապա շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության գրասենյակներում։ Վազգեն Պետրոսյանը կողմերի հետ քննարկել է շինարարության որակի, տեմպերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Մանրամասն քննարկվել են շինարարության կազմակերպման ու իրականացման բոլոր առանձնահատկությունները, իրականացված աշխատանքների փաստաթղթային ձևակերպումների գործընթացը։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ