Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով` մշակույթ չի ձևավորվում. Գևորգ Հովսեփյան. «Փաստ»

Սեպտեմբեր 15,2018 12:01

«Հայք (հայկազուններ)» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը լրատվամիջոցների աշխատանքը բավականին բարձր է գնահատում, քանի որ բոլորն էլ կուսակցությունների ու դաշինքների քարոզարշավն ակտիվ լուսաբանում են: Նա դժգոհ է, որ քարոզարշավը կարծես վերածվել է աղբահանության, ջրամատակարարման և այլ ծառայություններն ավելի լավ մատուցելու մրցավազքի: Մինչդեռ, ըստ նրա, դրանք Երևանի քաղաքապետարանի ուղիղ ֆունկցիաներն են, որի կողքին կան նաև շատ այլ հարցեր, ինչի մասին ոչ ոք չի խոսում: Չնայած, որ դրանց մասին նույնպես պետք է հոգ տանի տեղական ինքնակառավարման մարմինը:

«Քաղաքապետարանում կան նաև կրթության, առողջապահության, արտաքին կապերի բաժիններ, բայց որևէ մեկը չի խոսում այդ մասին: Չեն խոսում նաև մեր փլուզված, վիրավորված արժեհամակարգի մասին: Դրա փոխարեն բոլորը խոսում են աղբահանությունից, կարծես թե այլ խնդիր չունենք: Այդ է պատճառը, որ ես ընտրապայքար, որպես այդպիսին, չեմ տեսնում»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Դիտարկմանը, թե բարձրացված հարցերի շրջանակը բավական ընդգրկուն է, և դրանք քաղաքական ուժերի քարոզարշավի թեմաներից դուրս մնալով՝ ազատ են թողել այդ դաշտը, ուստի «Հայք (հայկազուններ)» կուսակցությունն այդ բացը լրացնելու ի՞նչ ծրագրեր է առաջարկում, Գ. Հովսեփյանն ասաց, որ իրենք բազում առաջարկներ ունեն, որոնք աղբից կմաքրեն ոչ միայն փողոցները, այլև մարդկանց հոգիները:

«Քառորդ դարից ավել աղբը ոչ միայն մեր փողոցներում է կուտակվել, այլև մեր հոգիներում: Լավ կլինի լրագրողները մյուս կուսակցություններին հարցնեն, թե ինչպես են իրենք վերաբերվում ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հովանավորներին, մարիխուանային, խաղատներին, որոնք խեղում են մեր երիտասարդների կյանքը: Ինչպես են վերաբերվում այն բանկերին, որոնք թալանել և թալանում են մեր ժողովրդին: Նման կառույցները պետք է հայտարարվեն տեռորիստական կառույցներ և դուրս շպրտվեն մեր երկրից: Առավոտից երեկո Մասիս նկարելով և այն վաճառելով` մշակույթ չի ձևավորվում: Մշակույթը հազարամյակներից եկող արժեհամակարգի զգացողության արտահայտությունն է: Եվ արդյո՞ք այն արտահայտվում է մեր մշակույթում, իհարկե՝ ոչ»,- ասաց Գ. Հովսեփյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930