Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճում են մասնավոր բուժհաստատությունները. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 15,2018 11:55

Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճում են մասնավոր բուժհաստատությունները: Ով մեծ գումարներ ունի, շատ հեշտությամբ կարող է Հայաստանում կլինիկա բացել, երկու-երեք սարքավորում ներկրել եւ փող աշխատել: Մանավանդ, երբ ոչ միայն հայտնի բուժհաստատություններում, այլեւ նորաբացերում այցելուների պակաս չկա: Այդ մասին են վկայում գոյացող հերթերը: Որ Հայաստանում հիվանդանոցային բուժհաստատություններն ավելացել են, հաստատում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ եթե 2013-ին դրանք կազմել են 129, 2014-ին` 130, ապա 2015 թվականին` 132: Համեմատության համար նշենք, որ Սլովենիայում հիվանդանոցների թիվը այդ ժամանակահատվածում կազմել է 30, Սլովակիայում` 138, Չեխիայում` 156, Խորվաթիայում` 76, Լիտվայում` 145, իսկ Իսրայելում` ընդամենը 57:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930