Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանին քաղաքական հետապնդումների զոհ ներկայացնող «Բերելի օգնականն ուղղակիորեն նշում է, որ նրանք համագործակցում են փաստաբան Արամ Օրբելյանի հետ». medium.com

Սեպտեմբեր 15,2018 11:46

medium. com ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն, որը մեղադրվում է ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման մեջ, դիմել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանական լոբբիստների ծառայություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման նախօրեին երկու եվրոպական ինտերնետ ինֆորմացիոն կայքերում լույս են տեսել բրիտանացի Մայքլ Բերելի (Michael Burrell) հոդվածներն, որոնցում Քոչարյանը ներկայացված է որպես քաղաքական հետապնդումների զոհ: Հոդվածներում կոչ է արվում Մակրոնին՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել Քոչարյանին աջակցության մասին:

Երկու կայքերն, որոնք հրապարակել են Բերելի հոդվածները, չեն նշում այն փաստն, որ դրանք գործում են ի հօգուտ Քոչարյանի դատապաշտպանների: Թերևս այդ փաստն ակնհայտ է դառնում լրագրող Գրիգոր Աթանեսյանի էլեկտրոնային հասցեին ուղղված Բերելի օգնականի երկու նամակներից, որոնցում նա ուղղակիորեն նշում է, որ նրանք համագործակցում են փաստաբան Արամ Օրբելյանի հետ, որը հանդիսանում է Քոչարյանի դատապաշտպանը մարտի 1-ի գործով:

 

Բերելը եղել է APCO Worldwide լոբբիստական գործակալության փոխնախագահ: Նա զբաղեցրել է այդ պաշտոնն այն ժամանակաշրջանում, երբ գործակալությունը աջակցում էր ԱՄՆ-ում Ադրբեջանի շահերի առաջ բերմանը: Դա իրականացվում էր Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարարի որդի՝ միլիարդատեր Անար Մամադովի կողմից ֆինանսավորվող հիմնադրամի միջոցով: Մամադովը կապված է Բաքվի շահերի լոբբիզմի և Եվրոպայի փողերի լվացման ծրագրերի հետ:

Ներկայումս Բերելը աշխատում է լոնդոնյան Eurasia Advisory ֆիրմայում, որի հաճախորդների թվում է ռուսական Գազպրոմ ընկերությունը: Eurasia Advisory փիար գործակալությունը հիմնադրվել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Անդրեևի կողմից: Վերջինս մասնավորապես ներկայացնում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի շահերը: Այս գործարարը հայտնի է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ իր շքեղ յախտով:

Ինչ վերաբերում է հոդվածները հրապարակած ինտերնետ-հարթակներին, ապա intellinews.com կայքի գրասենյակը գտնվում է Բեռլինում, ունի ներկայացուցչություններ տարբեր քաղաքներում, այդ թվում Մոսկվայում, որտեղ գտնվում է նաև կայքի գլխավոր խմբագիրը: www.neweurope.eu կայքի գրասենյակը գտնվում է Բրյուսելում:

Կայքերի հաճախորդների թիվը սակավ է, ինչը վկայում է այն մասին, որ դրանց եկամտի աղբյուրը գովազդի տեղադրումը չէ: www.neweurope.eu կայքը ամսական ունի 85–100 հազար այցելություն, իսկ intellinews.com կայքը՝ 85–90 հազար: Համեմատության համար նշենք, որ առաջատար euronews-ի կայքն ունի 14 մլն այցելություն մեկ ամսվա ընթացքում:

Հոդվածը՝ Գրիգոր Աթանեսյան և Նիկոլայ Պետրոսյան

Թարգմանությունը՝ Նիկոլայ Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930