Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող ակնկալել, որ Պուտինը ու նրա կոռումպացված դաշնակիցները կփոխեն իրենց վարքագիծը Սիրիայում, Ուկրաինայում կամ այլուր». Էդ Ռոյս (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 15,2018 11:19

«Ամերիկայի ձայն» Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում չինական մի ընկերության եւ ռուսաստանյան մասնաճյուղի նկատմամբ, թույլ չտալու համար, որ Չինաստանից ու Ռուսաստանից դեպի Հյուսիսային Կորեա արտահոսեն ֆինանսական միջոցներ: Սակայն ԱՄՆ-ի օրենսդիրներն ասում են, թե կարելի էր այս ուղղությամբ անել ավելին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասում է, թե առավելագույն ճնշում բանեցնելու արշավը կաղում է:

Հարավային Կորեան ԱՄՆ-ի համար թշնամական միակ երկիրը չէ, որի նկատմամբ Վաշինգտոնը սահմանել է պատժամիջոցներ:

Ինչպես Էդ Ռոյսն է ասում. «Չենք կարող ակնկալել, որ Պուտինը ու նրա կոռումպացված դաշնակիցները կփոխեն իրենց վարքագիծը Սիրիայում, Ուկրաինայում կամ այլուր, քանի դեռ ԱՄՆ-ը չի ապացուցել, որ մի օր նրանք ենթարկվելու են պատասխանատվության»:

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից երկու ամիս առաջ օրենսդիրներին չի բավարարում նախորդ ընտրություններում միջամտություն ցուցաբերած երկրի դեմ սկսված պատժամիջոցների ծանրությունը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Էլիոթ Էնգելը նույնպես ասում է, թե նախագահ Թրամփը Ռուսաստանին պատժելու նպատակով պատժամիջոցները խստացնելու մեծ լիազորություններ ունի, ինչից չի օգտվում:

Ինչ վերաբերում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներին, Պետդեպարտամենտը ներկայումս քննարկում է այդ հարցը, երբ այդ երկրում ոտնահարվում են ույղուր փոքրամասնության իրավունքները:

Խիստ պատժամիջոցները, որոնց անհրաժեշտության մասին խոսում են Կոնգրեսում, պիտի նախաձեռնվեն վարչակազմում, այլ ոչ թե Կոնգրեսում, քանի որ կոնգրեսականներն այս պահին իրենց ուշադրությունը կենտրոնացրել են վերընտրվելու խնդրի վրա:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930