Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

Շերիֆը ագրեսիվ գոռաց՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման ստանալու մասին հարցը լսելով. «Ժամանակ»

Սեպտեմբեր 15,2018 10:27

«Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008 թվականի մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատարն էր։

Գրիգոր Գրիգորյանը վստահեցրեց. «Ես չեմ կարծում, որ ես կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում»:

Մեր հաջորդ հարցին՝ իրեն այդ օրը վերադասից՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման տրվել է, թե ոչ, Գրիգորյանը չափազանց ագրեսիվ, գրեթե գոռալով ասաց՝ ոչ։

Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ պետի պնդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք վերվել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից Ռոբերտ Քոչարյանի հայտնի պնդումից հետո, թե արդեն զոհեր կան, որպեսզի հիմնավորվի երկրորդ նախագահի խոսքը և ինքը Աբգարյանի սպանության պահին եղել է նրա կողքին, նույն տարածքում, Գրիգորյանը կրկին վրդովվեց՝ հայտարարելով, որ ինքը Մարտի 1-ի հետ կապված հարցերի չի պատասխանելու։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930