Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքը ներկայացնում է բացառապես իշխանության, նրա կողմնակից և մրցակից ակտիվ խմբերի մտքերի փոխանակումը. «Փաստ»

Սեպտեմբեր 15,2018 10:21

Ինչ–որ առումով, իհարկե, ֆեյսբուքն արտացոլում է քաղաքական ուժերի հարաբերակցությունը երկրում: Բայց ամբողջական պատկեր տալու այն ունակ չէ, որովհետև ներկայացնում է բացառապես իշխանության, նրա կողմնակից և մրցակից ակտիվ խմբերի մտքերի փոխանակումը, բանավեճը, արդեն նաև հաճախակի դարձող փոխադարձ ատելության խոսքի դրսևորումները:

Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, երբ քաղաքական ակտիվ պրոցեսները իրենց արտացոլումն են գտնում սոցիալական ցանցերում, առավել քան երբևէ, հասարակությունն իր հոգսերով, սպասումներով, երազանքներով ու քաղաքականության մասին պատկերացումներով մնում է անտեսված: Այդ սպասումներն ու հոգսերը, պատկերացումները, ընդ որում, ի տարբերություն ֆեյսբուքի՝ չեն սահմանափակվում մեկ–երկու գույնի սահմաններում, և ի հակադրություն տարածված մտայնության՝ հայ հասարակությունը բնավ միատարր չէ իր նախընտրություններում ու հայացքներում:

Քաղաքականության հիմնական նպատակը հասարակության այդ սպասումները սպասարկելն է, այնինչ այժմ, երբ ակտիվ քաղաքական պրոցեսները տեղափոխվել ու տեղավորվել են սոցիալական ցանցերի ու ԶԼՄ–ների էջերում, այդ շահերի սպասարկումը մոռացության է մատնվում, կամ, որ ավելի վտանգավոր է, ստեղծվում է անկեղծ մտայնություն, թե հասարակությունը հենց սոցիալական ցանցերն են: Այս խզումը բերելու է վակուումի, եթե, իհարկե, արդեն չի բերել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930