ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆրանսիայում մագիստրոսական կրթություն ստացող մի հայաստանցի կոչ արեց. «Ամբաստանյալ Քոչարյան Ռոբերտի հետ ոչ մի քաղաքական համաձայնության չգաք»:
Ապա ասաց, որ այնքան ոգեւորված է, որ ընտրությունների օրը գալու է Հայաստան: Նա նաեւ կոչ արեց բարելավել վարչապետի ֆրանսերենը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ մի ամսի կա, մինչեւ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, եւ եթե նախկինում մեկ պարապմունք էիր ունենում, այժմ ստիպված է օրը երկու ժամ հատկացնել ֆրանսերենին:
Վարչապետն ասաց, որ Հայաստանին միասնականություն է անհրաժեշտ. «Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը մեզ չպետք է կարողանա բաժանել»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց. «Ասում են՝ անձեռնմխելի է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի է. այսինքն կարելի է դնել մարդկանց սպանությունը կազմակերպել, ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Էդ որտե՞ղ է տենց գրած»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ