Թուրքիայի ոստիկանությունն Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանին՝ պահանջելով ազատ արձակել 16-ամյա երեխային, որը մոտ 2 ամիս առաջ հատել էր հայ-թուրքական սահմանը, հաղորդում է «Հյուրիեթը»:
Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Կարսի մարզի բնակիչ Ալի Օլզմենը գերի է ընկել անասուններին արածեցնելիս:
«Երեխան շատ հետաքրքրասեր է, և կարծում եմ, որ նա սահմանը հատել է ընկերների հետ գրազ գալուց հետո: Նրան բռնել են և ձերբակալել»,- ասել է Կարսի նահանգապետ Ռահմի Դողանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ