Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր-24» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, նա ենթադրել է, որ կարելի է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի:
«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որ կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն, եթե դրանք աշխատում են այլ միության կամ այլ երկրի արժույթով: Այդ գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կիրականացվի բավականին ակտիվ»,- ասել է Գրիգորյանը:
https://www.youtube.com/watch?v=sfBycYs0Yww
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հ. Գ. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի ուշ «Արմենպրես» գործակալության հետ զրույցում հերքել է, որ ինքը որևէ արտարժույթի կամ արտարժույթից հրաժարվելու մասին է ասել: Նա պնդել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։
«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական միություն, կազմակերպություն կամ միավորում, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ է գործում, երբ գործում է միասնական արժույթի դաշտում։ Ընդ որում, իմ կողմից նշվել է նաև, որ նոր միասնական արժույթի ձևավորումը բավականին բարդ և ժամանակատար խնդիր է»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Բարով ես եկել,,
Յ.Գ. Մի քիչ էլ որ համբերենք, դրամ ռուբլի յարաբերութիւնը 1:1 կը դառնայ: Միանգամից դրամը դարձնենք ԵՏՄ միասնական արժոյթ:
Վերջապես պետական մակարդակով հնչեցվեց ռեալ գնահատական, որի հետ լիովին համամիտ եմ: