Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը` ֆրանսահայերին. «Մենք ասել ենք՝ հրահանգներ չենք տալու դատավորներին»

Սեպտեմբեր 14,2018 23:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երրորդ հանրապետությունում  դատական համակարգը ամենակոռումպացվածներից է եղել:

«Ես վարչապետի պաշտոնը ստանձնելով՝  ասել եմ, որ պետք է հրաժարվեմ դատավորներին Բաղրամյան 26-ից հրահանգ իջեցնել… Դատավորներն իրենք չեն համակերպվում այդ ամենին: Մենք ասում ենք՝ ոչ հրահանգներ չենք տալու, բայց թույլ էլ չենք տա հրահանգներ ստանաք այն տեղերից, որտեղից ստացել եք ձեր գործունեության ողջ ընթացքում:

Ես ասել եմ, որ փոփոխությունները հավուր պատշաճի կգնահատվեն դատական համակարգի կողմից, ու մեր դատական համակարգը ի վերջո կօգտվի ընձեռված հնարավորությունից, որ ինքը կարող է լինել կատարյալ անկախ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930