Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ալիեւը Ղարաբաղն ուզում է առանց ժողովրդի»

Սեպտեմբեր 14,2018 23:33

«Իմ կարծիքով իմ այցը Ջավախք, որը կազմակերպվել էր Վրաստանի իշխանությունների հետ համատեղ, վկայությունն էր այն մասին, որ Ջավախքը ոչ թե Հայաստանի եւ Վրաստանի շահերի բախման կետ է, այլ ռազմավարական գործընկերության, բարեկամության, հարեւանության տեղն է: Հարաբերությունների այդ ձեւը եւ բանաձեւը ընդունվել է վրաց գործընկերների կողմից ու շատ կառուցողական համագործակցում ենք»,-ասաց ՀՀ վարչապետը:

Ղարաբաղյան հարցի մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Ադրբեջանը բարձրաձայնում է, որ Ղարաբաղը իր կարծիքով պետք է լինի Ադրբեջանի կազմում, մյուս կողմից էլ ասում է, որ չի բանակցի Ղարաբաղի հետ:

«Այսինքն` ուզում է Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, բայց Ալիեւը չի՞ ուզում խոսի նրա հետ, ինչ տրամաբանություն է: Պատկերացրեք մի երկիր, որն ընդհանրապես հրաժարվում է հարաբերվել: Սա նշանակում է, որ Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է, որ ասում է՝ Ադրբեջանը վարում է ցեղասպանական գործողություն, այսինքն` Ալիևն ուզում է Ղարաբաղ առանց ղարաբաղցիների: Քանի որ, եթե Ալիեւը իրոք ուզենար Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ, պետք է բոլոր հնարավորությունները օգտագործեր երկխոսելու համար: Փաստորեն նա հողն ուզում է առանց ժողովրդի»,-նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930