Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասֆալտին փռել» են ավագանու ԲՀԿ թեկնածուի. Ոստիկանությունը պատասխանում է Պետրոս Ղազարյանի այս պնդմանը

Սեպտեմբեր 14,2018 23:17

«Մեր ավագանու անդամներից մեկին՝ 7-րդ համարին, երեկ փռել են ասֆալտին, դիմակներով, -այսօր Նորք Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ ավագանու ցուցակի 2-րդ համարը՝ Պետրոս Ղազարյանը՝ հավելելով:- Մենք կարծում ենք, որ ոչ մի բան, նաեւ Օսիպյանի ոչ պրոֆեսիոնալիզմը չպիտի ստվերի մեր ընտրությունները: Մենք դրա մեջ քաղաքական բան չենք տեսնում, բայց չի կարելի էդպիսի բան թույլ տալ»:

Նշենք, որ ԲՀԿ ցուցակի 7-րդ համարը «Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն Մարկոս Հարությունյանն է (լուսանկարում՝ Նաիրա Զոհրաբյանի հետ):

ՀՀ ոստիկանությունն ի պատասխան տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ: Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ: Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է, որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը: Մինչդեռ, ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930