Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ի՞նչ ներքաղաքական լարվածություն»

Սեպտեմբեր 14,2018 23:13

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Փարիզի Pavillon Gabriel սրահում հանդիպել է ֆրանսահայերի հետ, ինչը  ներկայացվեց Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

Պատասխանելով Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հնչած հարցին, վարչապետն ասաց, որ  Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ խոսել են այդ թեմայով: Ասաց նաեւ, որ ՀՀ եւ Ադրբեջանի երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռեւս  խոսք չկա:

«Պարոն Մակրոնի հետ մենք մտքեր փոխանակեցինք, ես ասացի, որ Ադրբեջանի ղեկավարը եւ ղեկավարությունը այնքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է խնդրի կարգավորման մասին: Տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ, իսկ Ադրբեջանից լսում ենք միայն սպառնալիքներ, ինչի պարագայում կարգավորումն այդքան էլ իրատեսական չէ: Այնուհետեւ ասացի, որ Ադրբեջանն էլ դեռ չի արձանագրել, որ սա արդեն այլ Հայաստան է, որտեղից չի լինելու գործողություն ընդդեմ Ադրբեջանի, այլ լինելու է ողջ հայության կողմից համախմբված գործողություն եւ դուխով հայ ժողովրդի կողմից: Իհարկե այս ամենը ասացի պարոն Մակրոնին, բայց մի փոքր այլ ձեւակերպումով»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե կա՞ որեւէ ներքաղաքական լարվածություն, Նիկոլ Փաշինյանը ժպտալով պատասխանեց. «Ի՞նչ ներքաղաքական լարվածություն»:  Վարչապետն ասաց նաեւ, որ հեղափոխությունը եկել է, որ հայությանը համախմբի, եկել է հայության ազդեցությունը մեծացնելու համար, հեղափոխությունը չի եղել, որ չարախոսենք իրար: Հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության մարդիկ սկսեցին սիրել իրար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930