«Երևան Էքսպո» կենտրոնում այսօր բացվել է «Առողջ ապրելակերպ-2018» ցուցահանդես-ֆորումը: Այն կազմակերպել է «Պրոմ Էքսպո» ընկերությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ նա ասել է, որ նման ցուցահանդեսի կազմակերպման փորձը քիչ է Հայաստանում եւ կազմակերպիչներին մաղթել հետագայում ևս հաջող իրականացնել իրենց համարձակ և օգտակար գաղափարները:
«Ցուցահանդեսի մասնակից կազմակերպություններին հորդորում եմ օգտվել ընձեռած հնարավորությունից՝ նոր գործընկերներ, հաճախորդներ և գնորդներ ներգրավելու համար, իսկ այցելուներին՝ անկախ նմանատիպ միջոցառումներից, վարել առողջ ապրելակերպ, անընդհատ մարզվել, լինել կոփված ու առողջ»,- ասել է փոխնախարարը:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են. «Առողջ սնունդ, թեյ, խոտաբույսեր», «Սպորտ և սպորտ սարքավորումներ», «Ամեն ինչ էկոլոգիապես մաքուր կյանքի համար», «Բնական կենցաղային ապրանքներ, ջրի զտիչներ և այլն», «Մարմնի և մաշկի խնամք», «Ատամնաբուժական ծառայություն», «Մարզական ֆեդերացիաներ», «Wellness, SPA», «Սպորտային հանդերձանք», «Մերսում», «Առողջարարական տուրիզմ և hանգստյան գոտիներ», «Վերականգնողական կենտրոններ», «Ֆիթնես ծրագրեր, ակտիվ հանգիստ», «Բակային սպորտի հրապարակներ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ msy.am-ի