Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ նախընտրական խոստումների տարափ՝ Էրեբունիում

Սեպտեմբեր 14,2018 20:55

«Անմիջականորեն պետք է կասեցվի անօրինական և մարդկանց շահերը ոտնահարող շինարարությունը»,- Էրեբունի վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում այսօր հայտարարեց ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:

Էրեբունիում ՕԵԿ-ի քարոզարշավը մեկնարկեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից: ՕԵԿ-ականները խոստումների տարափ հնչեցրին. առանց կանխավճար հիփոթեքային պայմաններով բնակարաններ, համայնքային, սոցիալական բնակարանների կառուցում, կանաչ տարածքների ավելացում, Երևանի տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխում, աղբահանության խնդրի հիմնարար լուծում, Երևանի բոլոր թաղամասերում երիտասարդական կենտրոնների ստեղծում, կոմունալ ծախսերի կրճատում, աշխատատեղերի ստեղծում, բազմաբնակարան շենքերի շինարարության խթանում, կրթության, առողջապահության համակարգի արդիականացում:

Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ պետք է ավելի շատ շինարարություն իրականացնել ծայրամասերում, որպեսզի առաջին հերթին զբաղվածության ապահովման հարցը լուծվի: Բացի դրանից՝ ըստ ՕԵԿ քաղաքապետի թեկնածուի՝ քաղաքի կենտրոնում արդեն տուն սարքելու տեղ չկա:

Ինչպես յուրաքանչյուր քարոզչական հավաքի ընթացքում, էրեբունցիների հետ հանդիպմանը ևս Մհեր Շահգելդյանը փաստեց՝ Երևանում կարևորագույն խնդիրներից մեկն աղբահանությունն է: Խնդրի լուծումը, ըստ Մհեր Շահգելդյանի՝ այն է, որ ստեղծվի աղբի վերամշակման գործարան ու մրցակցային պայմաններ առաջարկեն աղբահանություն իրականացնող ընկերություններին: Նա հստակեցրեց. «Աղբահանությունը պետք է լինի մրցակցային: Արդեն քանի օր է՝ քայլում ենք երևանյան փողոցներով. աղբանոց էր, կարող եմ ասել, որ խայտառակ վիճակ էր»:

ՕԵԿ-ը ավագանու լիազորությունների ստանձնումից հետո պատրաստվում է Երևանի վարչատարածքային միավորումներում ստեղծել կարիերայի, վերապատրաստման կենտրոններ, սփյուռքի հետ համագործակցել, ներդրումներ բերել:

Մհեր Շահգելդյանի տեղեկացմամբ՝ իրենց ցուցակում 95 տոկոսը երիտասարդներ են, ուստի նրանց պետք է հնարավորություն տալ աշխատել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930