Լրահոս
Օրվա լրահոսը

«Թամամյանը կոտրել է մեր գրասենյակի դուռն ու հրելով գցել Արտակին, որը փորձում էր պաշտպանել կանանց». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 14,2018 21:03

«Երբ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ինձ ազատեց պաշտոնից՝ ծնելիության պակասի պատճառով, Արտակ Զեյնալյանին ՀՀԿ-ն առաջարկում էր նախարարի պաշտոն, բայց նա հրաժարվեց: Արտակն այդպիսի տղա էր: Դրանից հետո նա դարձավ ընդդիմադիր»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանի մասին նման դրվագ պատմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:

Արամ Սարգսյանը քաղաքացիներին ներկայացրեց պատճառը, թե ինչու բժշկի կրթություն ստացած Արտակ Զեյնալյանը, որը ներկայում ՀՀ Արդարադատության նախարարն է, որոշեց փաստաբան դառնալ: «2004թ. ապրիլի 12-ին, երբ Բաղրամյան պողոտայում ջրցաններով եւ պայթուցիկ նյութերով մեզ ցրեցին, Հովհաննես Թամամյանը (ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ) կոտրել է մեր գրասենյակի դուռը, որտեղ գտնվել են կուսակցության լրատվության բաժնի աշխատակից-կանայք եւ աղջիկները: Նա հրելով գցել է Արտակին, որը փորձում էր պաշտպանել կանանց: Նրան բերման են ենթարկում ոստիկանություն»:

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանն ազատամարտիկ է՝ Արցախյան պատերազմում կորցրել է ոտքը:

Արամ Սարգսյանի խոսքով՝ ոստիկանական բաժնից վերադառնալուց հետո Արտակն իրեն ասել է, որ ուզում է իրավաբան դառնալ. «Հարցրեցի, թե ինչո՞ւ, չէ՞ որ նա բժիշկ էր: Արտակը պատասխանեց, որ բերման ենթարկվածներից ոչ-ոք չգիտեր իր իրավունքները, որպեսզի պաշտպանվեր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930