Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է Արտակ Զեյնալյանը ոտքը կորցրած վիճակում օգնել վիրավոր ընկերոջը. Արամ Սարգսյանը 20 տարվա գաղտնիք պատմեց

Սեպտեմբեր 14,2018 20:44

«Արտակը հերոս է, նրա սխրանքն՝ աննկարագրելի: Պատկերացրեք, որ պատերազմի դաշտում իր ընկերներին, որոնք պաշարման մեջ էին ընկել, օգնելու համար նա բացահայտել է իր եւ երեք ընկերների տեղը, որպեսզի թշնամին գա իրենց վրա, ու պաշարման մեջ հայտնվածները նահանջեն»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանի մասին հերթական դրվագը պատմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:

Արամ Սարգսյանը շարունակեց ազատամարտիկ Արտակ Զեյնալյանի պատմությունը. «Թշնամին, բացահայտելով նրանց տեղը, հրանոթով հարվածել է: Արտակը ծնկից վերեւ կորցրել է ոտքը»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ լինելով բժիշկ՝ Արտակ Զեյնալյանը ոտքը կորցրած վիճակում առաջինն օգնության է հասել վիրավոր ընկերոջը, որը, սակայն, մահացել է. «Արտակն ասում էր՝ «փակեցի աչքերը, որ շատ չչարչարվեր, որ չտեսներ այդ ամենը»…հետո օգնել է մյուս ընկերոջը, որն իր պես ոտքն էր կորցրել, որ դուրս գան այդտեղից…»:

Արամ Սարգսյանի պատմելով՝ Արտակ Զեյնալյանը կարողացել իր ոտքը կորցրած վիճակում վիրավոր ընկերոջը հասցնել տանկի մոտ. «Հավատացեք՝ այս պատմությունն Արտակը քսան տարում ինձ չի պատմել՝ լինելով ընկերս: Նա նեղանում է, որ մենք այսօր խոսում ենք իր արժանիքներից ու պատմում այդ պատմությունները: Այս ամենը պատմում ենք նրա համար, որ քաղաքացիներն իմանան՝ Արտակը մինչեւ վերջ պայքարող է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930