Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի փաստաբան Ալումյանի հասցեին սպառնալիքների փաստով քրգործ է հարուցվել

Սեպտեմբեր 14,2018 20:22

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհել էր իր եւ Քոչարյանի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքների, սպառնալիքների հետ կապված: Նա նույնիսկ ասել էր՝ հանկարծ սա շարունակվեց՝ կտրուկ քայլեր են լինելու: Դրանից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդես եկավ կոչով, որ փաստաբանն իր մասնագիտական գործառույթն է անում, պետք է թողնել նրանց աշխատեն:

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» սրահում հրավիրած ասուլիսում Aravot.am-ը Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ այդ կոչից հետո սպառնալիքները դադարե՞լ են, վիրավորանքներ այլեւս չե՞ն լինում: Նա պատասխանեց. «Անձամբ ես շատ զգացված եմ, որ պարոն Զեյնալյանը այդպիսի կոչով հանդես եկավ, ոչ միայն նա, այլեւ Փաստաբանների պալատը հանդես եկավ, ՄԻՊ-ը նույնպես: Արտակ Զեյնալյանի կոչի մեջ ուղղակի իմ ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ինքը խոսում էր վիրավորանքների մասին եւ չէր խոսում սպառնալիքների մասին, մինչդեռ սպառնալիքները քրեորեն պատժելի են, եթե կապ ունեն փաստաբանական գործունեության հետ»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք վիրավորանքներն ու սպառնալիքները նվազել են՝ Ալումյանն ասաց, որ ոչ. «Սրացումներ լինում են, չգիտեմ ինչի հետ է կապված՝ լուսնի ֆազաների, թե մեր ասուլիսների, կամ հրապարակային ելույթների հետ, բայց ասեմ, որ քրեական գործ կա հարուցված այդ սպառնալիքների համար: Այսօր ես այդ գործով հրավիրված եմ հարցաքննության: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, հուսով եմ, այդ բոլոր անձինք կպարզվեն ու կպարզվեն նաեւ նրանք, ովքեր այդ ամեն ինչը համակարգում են: Եթե չէ՝ մենք կփորձենք ինքներս պարզել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930