Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառներում այս տարի 13 հազար տնկի է տնկվել

Սեպտեմբեր 14,2018 19:45

Արդեն 5 ամիս է, ինչ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը ղեկավարում է Գիգոլ Խասիկյանը, որն այդ անտառտնտեսությունում աշխատում է շուրջ 20 տարի, 13 տարի անտառապետ էր: Գ. Խասիկյանին հարցրինք անտառհատումների, ծառատունկի աշխատանքների մասին:

Նա հայտնեց, որ այդ անտառտեսության տարածքում այժմ ընդհանուր առմամբ 14 հատատեղ կա: Դրանցից 7-ը գործարարները ձեռք են բերել աճուրդով, ուր անտառկառավարման պլանի համաձայն,հատման ենթակա, կնքված ծառերի հատում են կատարում: Մնացած 7 հատատեղը սպասարկում է Նոյեմբերյանի անտառտնտեսությունը: Անտառտնտեսության Կողբ գյուղում գտնվող պահեստում պատրաստի վառելափայտի խորանարդ մետրի գինը 20 հազար 80 դրամ է:

Տավուշի մարզում համեմատաբար լավ պահպանված անտառները Նոյեմբերյանի տարածաշրջանում են: Գ. Խասիկյանից տեղեկացանք, որ այս տարի Նոյեմբերյանի անտառտնտեսության Ջուջեւանի, Ոսկեպարի, Զիկատարի անտառպետություններում տնկվել է 13 հազար տնկի՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, շագանակենի: 9 հազար տնկենին տնկվել է Հայանտառի պլանային առաջադրանքով, 4 հազարը`անտառտնտեսության աշխատողների եւ դպրոցականների կողմից: Նորատունկերը ոռոգվել են, որոնց համար ոռոգման խրամուղիներ եւ փոսեր են արվել: Տնկիների կպչողականությունը 85 տոկոս է, ինչը մեծ ցուցանիշ է: Նոյեմբերյանի անտառտնտեսության Կոզմանի տնկարանից Հայանտառին է տրամադրվել 21 հազար հատ տնկի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930