Լրահոս
Օրվա լրահոսը

«10 հոգու սպանել են, էլ չասած վիրավորներին ու այսօր մեզ ուզում են հավատացնեն, որ այդ 10 հոգու սպանողները դեռ պարզված չեն, ես չե՛մ հավատում». Ալումյան

Սեպտեմբեր 14,2018 20:00

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումների հետ կապված «Սպուտնիկ Արմենիա» սրահում ասուլիս էին հրավիրել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՔԾ պետը խոսեց զրահաբաճկոնների մասին, որոնք տրվել են օլիգարխների թիկնապահներին, ի՞նչ կասեք այս մասին: Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ առնվազն պետք է ապացուցվի՝ այդ զրահաբաճկոնները ինչ-որ հանցագործությա՞ն են ծառայել, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր անձանց կողմից»:

Հարցին՝ տարօրինակ չի՞, որ ՊՆ-ից 90 զրահաբաճկոն են տալիս օլիգարխների թիկնապահներին: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իհարկե, տարօրինակ է ու ՀՔԾ-ն պետք է այդ տարօրինակությունները պիտի պարզի, այլ ոչ թե այդ տարօրինակություններով մանիպուլյացիաներ անի հենց այն ժամանակ, երբ դա իրենց պետք է: Ինձ իմ մասնագիտական փորձը ցույց է տվել, որ եթե որեւիցե կարեւոր գաղտնի ինֆորմացիա 3 հոգու եւ ավելի հայտնի է, այդ ինֆորմացիան շատ շուտով հայտնի է դառնում իրավապահ մարմիններին: Հիմա 10 տարի առաջ 10 հոգու սպանել են, էլ չասած վիրավորներին ու այսօր մեզ ուզում են հավատացնեն, որ այդ 10 հոգու սպանողները դեռ պարզված չեն, ես չե՛մ հավատում: Ինձ դա չի համոզում: Դուք անուններ ուզեք, մեղադրանքներ ուզեք, ոչ թե ընդամենը՝ մենք պարզել ենք, որ այս ուժերն են կրակել այս նպատակներով, ո՞ւր է մեղադրանքը»:

Հարցին՝ տարօրինակ չի՞, որ մարդիկ են սպանվել, անցել է 10 տարի, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, այն դեպքում, երբ հարյուրավոր ցուցարարներ են դատապարտվել՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այո, տարօրինակ է եղել 10 տարի եւ հիմա էլ տարօրինակ է»:

Ալումյանը նշեց, որ կոնկրետ զրահաբաճկոնների հարցը Ռոբերտ Քոչարյանի հետ չեն քննարկել, որովհետեւ մեղադրանքում այդպիսի դրվագ չկա: Բայց որպես գերագույն գլխավոր հրամանատար, այս կարգի մանրուքների մեջ երբեք այդ մակարդակի պաշտոնյան չի խորանում»:

Հարցին՝ մանրո՞ւք եք համարում ՊՆ-ի զրահաբաճկոնները օլիգարխների թիկնազորին տրամադրելը՝ Ալումյանը պատասխանեց. «Ինձ համար դա մանրուք չի, ինձ համար դա սենսացիա է, բայց իմ կարծիքով երկրի նախագահի մակարդակով այդ հարցը հազիվ թե քննարկվեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930