Այսօր «Սպուտնիկ Արմենիայում» հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումների հետ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ Քոչարյանը կապ չունի դրա հետ, ինքը չի գաղտնալսել:
Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նույնիսկ իր վարկածը առաջ քաշեց: Նա ասաց, որ սկզբում հայտարարվում էր, թե մենակ ԱԱԾ-ն կարող է նման սարքավորում ունենալ ու նման գաղտնալսում անել, բայց ենթադրաբար ԱԱԾ-ն չէր կարող դա անել, հետեւաբար կա՛մ դրսի հատուկ ծառայությունների, կամ որեւէ հարուստ մարդու կողմից ձեռք բերված տեխնիկայով են արել. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ նույն ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից բավականին վերջերս նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվեց բոլորի համար Մանվել Գրիգորյանի լուսանկարը, ուստի ասել, որ բացառվում է, որ դա հենց ԱԱԾ-ից է դուրս եկել, չենք կարող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ