Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանի փաստաբանների պարզաբանումը՝ Քոչարյանի՝ 6մլն դոլար կաշառքով «Կոնգրեսն» իրենով անելու մասին

Սեպտեմբեր 14,2018 18:30

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր գործ է բացվում՝ փողերի լվացման համար: Ըստ Վանեցյանի, Քոչարյանը 6 մլն դոլար կաշառքով իրենով է արել «Կոնգրես» հյուրանոցը:

Այսօր այս առնչությամբ Aravot.am-ը «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հրավիրած ասուլիսում Քոչարյանի փաստաբաններից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կպարզաբանեն դա, ի՞նչ է արել Քոչարյանը:

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է առաջանում ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, կամ որեւէ պետական իրավապահ մարմնի գործունեությունում, դրանից շեղելու համար նոր գործ է հայտնվում: Եթե նայենք այն տվյալները, որի մասին խոսվում է, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-ին, 2014-ին Ռոբերտ Քոչարյանը որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել արդեն վաղուց, այդ թվում նաեւ նրա ընտանիքի անդամները՝ տղաները, աղջիկը: Հիմա երբ որ կլինի գործը, կգա, կհասկանանք էդ ինչ կաշառք է, ով է ում տվել, այդ ժամանակ ավելի մանրամասն  կներկայացնենք, բայց այդ գործարքի հետ կապված որեւէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում ոնց կարող է ընդհանրապես ի սկզբանե երեւալ: Խոսքը, եթե գնար 2007-2008 թթ-ի մասին…խոսքը գնում է 2014-ի գործարքի մասին, մենք էլ ենք զարմացած, սպասում ենք տեսնենք ինչ հետագա զարգացում կունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930