Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ տարբեր զորատեսակների և զորամիավորումների, հատուկ զորքերի, տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Trend -ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը:
Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Դրանց կմասնակցեն ավելի քան 20 հազար զինվորական, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 120 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և գնդացիրներ, մինչև 30 միավոր հատուկ նշանակության ավիացիա:
Ուշագրավ է, որ ՊՆ հաղորդագրության մեջ առաջին անգամ նշվում է, որ զորավարժությունների ժամանակ պոտենցիալ թշնամին լինելու է Հայաստանը, ինչպես նաև ասվում է, որ զորքի առաջ խնդիր է դրվելու «ազատագրել օկուպացված տարածքները»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների ժամանակ կօգտագործվի նորագույն ռազմական տեխնիկա և սպառազինություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ