Կրթող մայրաքաղաք ունենալ նշանակում է ապահովել բարենպաստ պայմաններ, որոնք իրենց անուղղակի ներգործությամբ կնպաստեն երեխաների կրթության իրավունքի արդար և արդյունավետ իրացմանը։
Վերանայելու ենք հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդի և տնօրենի ընտրության գործող կարգը՝ ապահովելով ծնողների և շահառուների մասնակցությունը գործընթացին։
Մշակելու ենք նախադպրոցական և դպրոցական սննդի ռազմավարություն, որը կներառի հատուկ սննդի մատակարարում, ճաշացանկ և սպասարկման բարեկարգված ենթակառուցվածքներ։
Երեխաների նախադպրոցական կրթությունը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով հաշվառելու և գույքագրելու ենք մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքները, և աստիճանաբար վերադարձնելու ենք մանկապարտեզներին:
Շահերի բախումը բացառելու նպատակով կվերանայվեն Երևանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների և դպրոցների շենքերում տեղակայված մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գործունեությունը, որոնց հիմնադիրները տվյալ մանկապարտեզների և դպրոցների տնօրեններն են, ստուգելու ենք այդ մասնավոր կրթական հաստատությունների լիցենզիաների օրինականությունը:
Կանխատեսելու համար մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, յուրաքանչյուր մանկապարտեզում կիրականացվի 0-6 տարեկան երեխաների էլեկտրոնային հերթագրում, որը հասանելի կլինի ծնողների համար:
Երևանի բյուջեի հնարավորության սահմաններում կվերանայվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների կրթության համար սահմանված տեղական տուրքերը:
Ստեղծելու ենք քաղաքային տեխնոպարկ ուսանողների համար, որը ապահովված կլինի wi-fi կապով, արտաքին տեղադրման վարդակներով և համապատասխան այլ ենթակառուցվածքներով։
Լույս դաշինք