Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 6-15-ը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով է գտնվում Արաբական Միացյալ Էմիրություններում։
Դուբայի երկամյա Օպերային թատրոնի պատմության մեջ առաջին անգամ հայ արտիստները ներկայացրեցին Բիզեի «Կարմեն» օպերան՝ երեք անգամ, իսկ սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին ծրագրում էր Մոցարտի «Կախարդական սրինգը»։
ԱՄԷ հեղինակավոր պարբերականներից The National-ի հեղինակ Սայեդ Սայեդը վերը նշված վերտառությամբ հոդված է հրապարակել, նշելով, որ այն, որ հանդիսատեսը տեսավ մաքրամաքուր, «պլպլացող» Սեվիլյայի հրապարակը և ետևի լեռը, «փոքրիկ հրաշք է», հաշվի առնելով այն, որ ներկայացման դեկորացիաները դուրս են բերվել բեռնատարներից, որոնք վեցշաբաթյա ուղևորություն են ունեցել Երևանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնից մինչև Դուբայի օպերային թատրոն, հատելով 15 սահման:
Այդ մեքենաները Դուբայում դիմավորում էր թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, որը, Սայեդի խոսքերով, «․․․ավելի քան երեք տասնամյակ աշխարհի լավագույն նվագախմբերի և համույթների հետ հանդես գալու փորձառություն ունենալով, լավագույնս սովոր է մեծածավալ և աշխատատար նախագծերի իրականացմանը»:
Սակայն այս անգամ հուզմունքի մի առիթ էլ կա․ «Կարմենը» առաջին անգամ է կատարվում Էմիրություններում, նաև՝ Երևանի Օպերան էլ այստեղ առաջին անգամ է, որը սեպտեմբերի 13-ից-15-ը կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»:
Թղթակցի հետ զրույցում Մաեստրո Օրբելյանը նշել է, որ միշտ ներկայացումից առաջ վերջին պահին թվում է, որ «ա՛խ, եթե ընդամենը մեկ-երկու օր էր լիներ․․․ », սակայն այս ներկայացումներին իրենք սկսել են նախապատրաստվել դեռ ութ ամիս առաջ։
Սայեդ Սայեդի խոսքերով, «․․․էներգիայի եւ մանրակրկիտ պլանավորման հավասար խառնուրդը թույլ տվեց Օրբելյանին հասնել իր հերթական հաջողությանը՝ այս անգամ որպես Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր տնօրենի»։
Պարբերականի վկայությամբ, 62-ամյա Օրբելյանը, որն անցյալ տարի զբաղեցրել էր այդ պաշտոնը, պատմության մեջ առաջին անգամ վերակենդանացրեց 85-ամյա պատմական-մշակութային արժեք հանդիսացող օպերային թատրոնը։
Հատուկ նշվում է, որ նախկինում 17 տարվա ընթացքում թատրոնում բեմադրվել է ընդամենը ութ օպերա, իսկ այժմ այն ունի արդեն վեց նոր աշխատանք, սրան գումարած տարածաշրջանային և միջազգային հյուրախաղերը։
Մեջբերելով Կոնստանտին Օրբելյանին, պարբերականը գրում է․ «Երկիրն ունի մեծ երաժշտական և օպերային ավանդույթներ, և հայ երգիչները հայտնի են ամբողջ աշխարհում»։ Նաև՝ ․․․«Նրանք մշտապես երգում են Ռուսաստանում և Եվրոպայում, և մի քանիսն էլ՝ Սան Ֆրանցիսկոյում: Դուբայում հանդես եկող մենակատարները, այստեղից կմեկնեն Նյու Յորք ` երգելու The Metropolitan Opera-ում: Դրանք բոլորը բարձրակարգ երգիչներն են, որոնք սիրված են ամբողջ աշխարհով մեկ»:
Այնուհետև հոդվածագիրը բերում է որոշ հետաքրքրական տվյալներ Մաեստրո Օրբելյանի կյանքից․ «․․․իր նախանձախնդրության մեջ կա նաև անձնական տարր: Նա ծնվել է ԱՄՆ-ում ` հայ հոր և ռուս մոր ընտանիքում, և կոչվել իր հորեղբոր, հայ մեծ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի անունով: Տաղանդավոր դաշնակահար Օրբելյանը սկսեց հանդես գալ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ ընդամենը 11 տարեկանում, սակայն միշտ էլ տեղյակ է եղել իր մշակութային արմատների մասին»:
Նշվում է, որ այն նույն եռանդը, որով Օրբելյանը աշխատում է Հայաստանում, նա ցույց տվեց 1991 թ.՝ Ռուսաստանի Կամերային նվագախմբի ղեկավար նշանակվելուց ի վեր, ինչը, իր հերթին, հոդվածագրի խոսքերով, իսկական մի շոկ առաջացրեց այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ-ում, քանի որ նա առաջին ամերիկացին դարձավ, ով նշանակվեց ռուսական կարևոր երաժշտական անսամբլի ղեկավար:
«Ինձ դա, անշու՛շտ, զարմացրեց», – պատմում է Օրբելյանը հոդվածագրին: «Ես նրանց հետ նվագել եմ որպես դաշնամուրի մենակատար առաջին անգամ 1990 թ. դեկտեմբերին, իսկ վեց շաբաթ անց նրանց դիրիժորը մահացավ սրտի կաթվածից: Նվագախմբի երաժիշտները միջնորդություն ներկայացրեցին Խորհրդային Միության մշակույթի նախարարությանը, որպեսզի ես լինեմ իրենց ղեկավարը․․․»։
Հոդվածը եզրափակվում է, պատմելով Կոնստանտին Օրբելյանի՝ մանկական օպերաներ բեմադրելու պլանների մասին, նշելով, որ այսպիսով մեծանուն երաժիշտը ցանկանում է իր ավանդն ունենալ մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության մեջ։
Պատրաստեց Ջեյմս Գ․ Չախալյանը
ՈՐՏԵ՞Ղ ԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացի « ԱՌԱՎՈՏ» թերթում տպագրված այս հոդվածը ««The National» . «Կարմենը» Երևանից Դուբայ հասցնելու մարտահրավերը » Սեպտեմբեր 14,2018 15:39 , որը ներբող էր նվիրված Ազգային Ակադեմիական օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին:
Հոդվածում տեղադրված էին նկարներ Դուբայում նրա ղեկավարությամբ և անմիջական աջակցությամբ /ինչպես ինքն է հաճախ ասում/ ներկայացված «Կարմեն» օպերայից: Ես չեմ կարողանում զզվանքս ու հիասթափությունս զսպել իրենց բարեմասնությունները մուսուլման հանդիսատեսին հաճույքով ներկայացնող այս նկարից: Կարող եմ մի բան ասել:
Կեցցե Կոնստանտին Օրբելյանը: Միայն մի բան է պակասում նրան՝ Էրդողանի հատուկ մրցանակը և մեծ շնորհակալությունը այս ներկայացման համար:
Թուրքիան մինչև այսօր չի կարողանում Հայոց եղեռնը ժխտող մի հայ գտնել, իսկ Օրբելյանը այն սկուտեղով մատուցեց աշխարհին: Եղեռն չի եղել և հայ կանայք իրենց պատիվը փրկելու համար ողջ-ողջ ժայռերից Արաքսը չեն նետվել, այլ այսպիսի վայելք են պատճառել մուսուլմաննեին հանուն փողի, առավել ևս հանուն իրենց կյանքի:
Իսկ ինչ ասենք Բիզեի մասին:
Նա նույնիսկ վատ երազում չէր կարող պատկերացնել, որ իր գրած հիասքանչ օպերան մի օր կվերածվի խայտառակ կաբարեի: Եթե ենթադրեր, միգուցե կանվաներ «Կարմեն» կաբարե, որտեղ «մամա-ռոզա» Կարմենը հրճվում է իր մարմնավաճառների հետ: Միգուցե այս կերպարները իրենց հագ ու կապով, մազերող ու պոզերով նորօրյա գնչուներ են, որոնց աշխարհը դեռ չի տեսել: Ինչպիսի անպատվություն մեկ այլ ժողովրդի նկատմամբ:
Մի՞թե աշխարհահռչակ դիրիժերը, ինչպես անվանում են նրան հաճախ, չի կարողանում տարբերել կաբարեի ժանրը օպերայի ժանրից:
Գուցե սա նախանվագն է «Մանոն»-ի, որով կցանկանա էլ ավելի հայ կանանց մեջ դաստիարակել այս լպիրշությունը:
Որտե՞ղ ես Մշակույթի նախարարություն, չէ՞ որ Հայաստանի օպերային թատրոնը դա միայն Օրբելյանի դեմքը չէ, այլ ամբողջ հայ ժողովրդի: Հասկացանք, Օրբելյանն ասում է, որ ինքը չի սիրում հայ ժողովրդին, նա կարող էր դա անել, բայց դո՞ւք, Հայաստանի հպարտ քաղաքացի անվանելո՞վ եք մեզ խայտառակում աշխարհի առաջ: Ո՞վ է դա Ձեզ թույլ տվել: Այս կանայք ամբողջ հայ կանայք չեն: Հայ կանայք նրանք էին, որոնք Ձեզ հետ և Ձեր թիկունքին կանգնած հեղափոխություն էին անում, իսկ սրանք այդ պահին չկային, իսկ հեղափոխության օրերին Օպերային թատրոնում՝ իր խավար պատուհաններով, խոր լռություն էր…
Սա էլ վիդեո հատված, — վայելեք հայեր !
https://web.facebook.com/dubaiopera/videos/vb.578604922207266/240710173280673/?type=2&theater
”Sneak peek” է որակվել այս իրադարծությունը Դուբայի օպերայի շարքային հանդիսատեսի կողմից.. Վայելեք !
https://web.facebook.com/dubaiopera/videos/vb.578604922207266/240710173280673/?type=2&theater