Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Մանկապարտեզների առաջարկը իմն է, ոչ թե «Լույս» դաշինքի ծրագրային թեզը»

Սեպտեմբեր 14,2018 15:30

«Լույս» դաշինքը ներկայացնող, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ նախադպրոցական կրթության ծախսերը պետությունը Սահմանադրությամբ իր վրա չի վերցրել, եւ Սահմանադրությունը հանրակրթությունն է համարում պարտադիր ու պետական միջոցների հաշվին: «Մինչեւ 2011 թ Երեւանում դա եղել է վճարովի ծառայություն, բայց 2010 թ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում որոշել է անվճար դարձնել եւ Կարեն Կարապետյանի օրոք ընդունվել է մի փաստաթուղթ, ըստ որի, նախադպրոցական հաստատություններն անվճար են դարձել: Իմ տեսակետից կամ ամբողջ Հայաստանում նախադպրոցական կրթությունը պետք է լինի անվճար, կամ արդարությունը պետք է պահպանվի բոլորի համար: Եթե պետությունը հնարավորություն չունի ամբողջ հանրապետության նախադպրոցական կրթությունն անվճար դարձնել, ուրեմն Երեւանում էլ չպետք է անվճար լինի»,-ասաց տիկին Բախշյանը:

Կրթության փորձագետը նշեց, որ յուրաքանչյուր երեխայի համար ամիսը միջինը 22500 դրամ է վճարվում: Նրա հավաստմամբ, Երեւանի գրանցում ունեցող երեխաներն անվճար են օգտվում մանկապարտեզներից, իսկ ոչ երեւանցիները 8000 դրամ են վճարում: «Քանի որ դա բավականին լուրջ բեռ է Երեւանի բյուջեի վրա, ամեն կերպ քաղաքային իշխանությունները այդ երեխաների թվի հոսքը այս կամ այն ձեւով սահմանափակում են: Կան մանկապարտեզներ, որտեղ կան պատրաստի տարածքներ, խաղասենյակը կա, ննջասենյակը կա, ամեն ինչը կա, բայց դուռը փակ է, ասում են` քաղաքապետարանը թույլ չի տալիս, գցում են լիցենզավորման կազմակերպության վրա: Արդյունքում մենք ունենք երեխաների հերթագրում, բայց ազատ սենյակներ չկան»,-տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը:

Ապա հավելում է. « Երբ քաղաքային իշխանություն ձեւավորվի, առաջարկելու եմ, որ վերանայվի այդ որոշումը եւ սոցիալական խմբերի համար արտոնություններ եւ զեղչեր հաստատվեն, որպեսզի Երեւանի բյուջեն էլ թեթեւանա»:

Անահիտ Բախշյանը հատուկ ընդգծեց. «Այս առաջարկը «Լույս» դաշինքի ծրագրային նյութ չէ, ուղղակի ես որպես ոլորտի փորձագետ այդպես եմ տեսնում այդ խնդրի լուծումը: Ես ուզում եմ, որ ընտրողները սա ընդունեն որպես փորձագետի հիմնավորում, բայց ոչ «Լույս» դաշինքի ծրագրային թեզ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930