Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլի մեջ են։
«Ա1+»-ի հետ զրույցում գործարանի ավտոմատիկայի բաժնի պետ Վաչագան Դարբինյանը պարզաբանեց, որ իրենք հիմնականում դժգոհում են ֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների պահվածքից։
Ֆաբրիկայի սեփականատեր «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հրավիրած անվտանգության աշխատակիցներն, ըստ Դարբինյանի, ոսկու հանքանյութեր են թաքցնում, հետո իրենք իրենց թաքցրածը հայտնաբերում ու պարգևավճարներ են ստանում, իսկ անմեղ աշխատակիցները պատժվում են։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ