Սեպտեմբերի 4-ից 9-ը Դոնի Ռոստովում անցկացված ծանրամարտի Ռուսաստանի առաջնության արդյունքներով այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Պիսարեւսկին հայտարարել է, որ նոյեմբերին Աշգաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվող տղամարդկանց ազգային հավաքական կհրավիրվի 16 մարզիկ: Հավաքականի հիմնական կազմի թեկնածուների ցուցակում մարզիչը ընդգրկել է երկու հայ ծանրորդի՝ 109 կգ քաշային Դավիթ Բեջանյանին եւ 81 կգ քաշային Ռազմիկ Հունանյանին:
Ռուսաստանի ծանրամարտի հավաքականի մեկամյա որակազրկման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 19-ին:
Աշխարհի առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 1-ից 10-ը Աշգաբադում, որտեղ տղամարդիկ պայքարելու են 10 քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ