Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի փորձագետը հիշեց Ջենիս Ջոփլինին. «Ազատությունը բառ է, որը նշանակում է՝ կորցնելու բան չունես»

Սեպտեմբեր 14,2018 13:44

«Հայաստանում քրեակատարողական ոլորտի նպատակային հայեցակետի եւ գործնական հարցերի շուրջ» աշխատանքային քննարկմանը Գերմանիայի Բաթեն-Վյութեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոնի փորձագետ Հայնց Բրյուխեն ներկայացրեց «Կարանտինի կայանի վերակազմավորումը քրեակատարման պլանավորման համակարգում» հիմնահարցերից մեկը, որով տեղեկություններ էին տալիս իրենց պետության փակ եւ բաց ռեժիմների, սոցիալական թերապեւտիկ հաստատությունների, կալանավորների բաշխման, հատուկ օժանդակ եւ ուղղիչ միջոցառումների մասին:

Ըստ մեր հյուրի՝ ազատազրկվածը հայտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ պետք է իմանա՝ ինչ հիմնարկում է, հիմնարկի պետը կամ նրա տեղակալն առանձին պետք է զրուցեն նորեկի հետ, կալանավորվածը պետք է իմանա իր իրավունքների մասին, պետք է ստանա կրթություն, խթան, որպեսզի այդ տարիներն անհարկի չկորչեն:

Մեկ այլ փորձագետի՝ ՔԿՀ ղեկավար Թոմաս Մյուլլերի տեղեկացմամբ էլ, Գերմանիայում դատարանների ազատազրկման վճիռներն առնչվում են միայն 4,5 տոկոսի հետ, մնացածը՝ տուգանքներ են:

Մյուլլերի տեղեկացմամբ՝ կալանավորվածը փող է աշխատում, իսկ դպրոց, կրթական հաստատություն հաճախող կալանավորն էլ է փող աշխատում, եւ դրանով նա կարողանում է իր ուզածը գնել՝ ինչ բանտն է առաջարկում:

Կրթություն ստանալով քրեակատարողական հիմնարկում, կալանավորը կարող է վաղաժամկետ ազատվել:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ Հայաստանում կալանավորների թիվը կրճատվել է.այն ներկայումս 3500 է:Նա ուրախությամբ նշեց, որ պատիժ կրող անչափահասներ չունենք, իսկ կալանավորվածներ ունենք, որոնք սպասում են դատարանի վճռին:

Մի շարք բարեփոխումներ են տեղի ունենալու մեր քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, բուժհաստատությունները վերանալու են, կալանավոր հիվանդը ստանալու է այն նույնը, ինչ համայնքների բուժհաստատություններում շարքային քաղաքացիները:

Կվերանայվեն նաեւ ռեժիմները:

Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի մենեջեր Ամալյա Վուքերթն էլ ասաց, որ արդարադատության նախարարության հետ համագործակցում են 2011 թվականից, համաձայնագիր են ստորագրել, վաղը լինելու են «Արմավիր», հաջորդ օրն էլ՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում:

Աշխատանքային քննարկման ժամանակ «տնային հանձնարարություններ» կտրվեն հայաստանյան գործընկերներին, քննարկումների ժամանակ կբարձրաձայնվեն քրեակատարողական հիմնարկներում ռիսկերի կառավարման, դատապարտյալների հետ տարվող աշխատանքների, վերաինտեգրման հարցերի մասին:

Բրուխզալի քրեակատարողական հիմնարկը ՔԿՀ հայ գործընկերների համար պատրաստել էր տեղեկատվական թերթիկ, սկսած այն պահից, երբ կալանավորը հայտվում է հիմնարկում, եւ ինչ քայլեր են արվում. «Խուզարկության ժամանակ պետք է օգտագործվի մետաղի զոնդ:Բակ դուրս գալիս ձեռնաշղթաները կարելի է հանել:Բակ դուրս գալուց առաջ եւ հետո կալանավորը պետք է ստուգվի զոնդով»:

Ուշագրավ էր մեկ այլ կանոնակարգում.«Նախկին բանտարկյալների կողմից այցելություն չի թույլատրվում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930