15 Սեպտեմբերի Ոսկրածուծի դոնորի համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 15-ին աշխարհի բոլոր ռեեստրները նշվում են Ոսկրածուծի Դոնորի համաշխարհային օրը:
Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որպես տարիների բարի ավանդույթ այդ նշանակալից օրը տոնեց Վազգեն Սարգսյանի Անվան Ռազմական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ: Միջոցառման ժամանակ ռեեստրին կամավորագրվեցին տասնյակ ուսանողներ, որոնք ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համընկման դեպքում դոնոր դառնալ և՛ հայ, և՛ ոչ հայ հիվանդին։
Միջոցառումը նպատակ ունի մեծացնելու ոսկրածուծի դոնորների մասին հանրային իրազեկումը և ձևավորելու նվիրաբերելու ու կարեկցելու մշակույթ: Կազմակերպիչների համագործակցությունը կոչ է՝ միանալու ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման համաշխարհային միջոցառումներին:
Աշխարհում գրանցված է ոսկրածուծի ավելի քան 28 միլիոն դոնոր, որից ավելի քան 29,000-ը՝ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում։
* * * Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999թ. հունիսին, ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ: