Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր ձեռնարկությունների բացմամբ պայմանավորված տարածաշրջանային զարգացման խթանումը Հայաստանում՝ EU4Business նախաձեռնության օժանդակությամբ

Սեպտեմբեր 14,2018 13:03

ԵՄ-ի և վերջինիս EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության աջակցությամբ ՀՀ Լոռիի մարզում գործարկվել է 4 նոր ձեռնարկություն:

Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում գործող բոլոր նշված ձեռնարկությունները իրենց գործունեությունը սկսել են «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

ԵՄ-ի աջակցությամբ իրականացված վերապատրաստմանը մասնակցելուց և վարկ ստանալուց հետո Վիգեն Մնացականյանը կարողացավ իրականացնել «ապիտուրիզմի» իր գաղափարը, որը նաև հայտնի է որպես մեղվազբոսաշրջություն: Ռուզաննա Հայրապետյանը Վանաձորում բացեց արագ սննդի կետ և հացի փուռ: Եվրամիության դրամաշնորհն օգնեց նրան գնել անհրաժեշտ կահույք և սարքավորումներ: Արման Առաքելյանը հիմնեց ակտիվ զբոսաշրջության ծառայություններ առաջարկող ընկերություն: Համլետ Թումասյանը հյուրատան սեփականատեր է Ստեփանավանում, որը նա կարողացավ բացել ծրագրի կողմից կազմակերպված վերապատրասմանը մասնակցելուց և վարկային ու դրամաշնորհային միջոցներ ստանալուց հետո:

Չորս նոր փոքր և միջին ձեռնարկություններն (ՓՄՁ) արդեն իսկ ստեղծել են ինը նոր աշխատատեղ: Այս թիվը ամենայն հավանականությամբ կավելանա մոտ ապագայում:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930