Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության նախկին նախարարի հրամանի հետեւանքով աշակերտը 40 րոպե ավելի է մնում դպրոցում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 14,2018 11:33

ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի հրամանը՝ դասամիջոցների տեւողության մասին, անհարմար դրության մեջ է գցել ոչ միայն դպրոցների տնօրեններին, այլեւ սաների ծնողներին։ Նշենք, որ 5 րոպե տեւողությամբ դասամիջոցը դարձել է 10 րոպե, իսկ 10-ը՝ 20 կամ 30։

Ըստ ՀՀ առողջապահության արդեն նախկին նախարար Լեւոն Ալթունյանի 12-Ն հրամանի՝ դասամիջոցների տեւողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցինը՝ 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե։ Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ կամ 3-րդ դասաժամերից հետո։ Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։ Սակայն հրամանը արդեն հասցրել է խիստ մտահոգել ոչ միայն ուսուցիչներին, տնօրեններին այլեւ դպրոցների սաների ծնողներին։

Անդրանիկ Գրիգորյանը, որը «Ժառանգություն» կուսակցության միջազգային հարցերով քարտուղարն է եւ Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի պատմության ուսուցիչը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս դեպքում աշակերտը 40 րոպե ավել է մնում դպրոցում, որը հավասարազոր է մոտ մեկ դասաժամին։ Ապա զարմացած հետաքրքրվում է՝ արդյոք մենք ունենք համապատասխան դպրոցական միջավայր ամեն օր երեխային մոտ մեկ դասաժամ դպրոցում ավել պահելու համար։ Նրա պատմելով՝ իրենց դպրոցում դասամիջոցի տեւողությունը սեպտեմբերի 3-ից վերոնշյալ հրամանին համապատասխան է։

«Առանց սննդի հարց լուծելու ինչպե՞ս կարելի է երեխաներին առավոտյան 8:30-ից սկսած մինչեւ 14:55 րոպեն ներառյալ պահել դպրոցում, այն դեպքում, երբ Հայաստանում աղքատությունը պաշտոնապես 29.4 տոկոս է կազմում, նրանցից 1.8 տոկոսը ծայրահեղ աղքատներն են, 8 տոկոսը՝ շատ աղքատներ, իսկ մնացած 19.6 տոկոսը՝ ուղղակի աղքատ է։ Այսինքն ստացվում է այնպես, որ տասը երեխայից 3-4-ը չեն կարողանալու հոգալ իրենց սննդի հետ կապված հարցերը, իսկ 1-2-ը վեց ժամուկես անոթի կմնան դպրոցում»,- նկատեց Անդրանիկ Գրիգորյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930