Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Վարչապետը հրապարակեց խոսակցությունը, որի մասին մենք տեղեկություն չէինք ունեցել». «Հրապարակ»

Սեպտեմբեր 14,2018 11:15

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին եւս հետաքրքրում է, թե Նիկոլ Փաշինյանն ում նկատի ունի, երբ հայտարարում է, որ կան սեւ ուժեր, որոնք հեղափոխության առաջամարտիկ են ներկայանում, բայց բանակցում են ՀՀԿ-ի հետ։ Նա կարծում է, որ սա պետք է ճշտել կարծիք արտահայտողից, այլ ոչ թե իրենցից։

– Բայց վարչապետը հասցեական չի անում իր հայտարարությունները, եւ սա քննադատվում է մյուս ուժերի կողմից։ Ասում են՝ թող անվանական ասի՝ ովքեր են սեւ ուժերը, ովքեր են ուզում հակահեղափոխություն անել եւ այլն։

– Ես կիսում եմ այդ մոտեցումը, որ անհրաժեշտ է հասցեական ուղղել թե՛ մեղադրանքները, թե՛ կարծիքները։ Բայց նորից հարցը պետք է ուղղել միտք արտահայտողին։

– Մի բան հստակ է վարչապետի խոսքում, որ այս ընտրապայքարում

սպիտակներն իրենք են, ստացվում է, որ սեւերը մյո՞ւս ուժերն են, այդ

թվում՝ ձեր «Լույս» դաշինքը։

– Դուք կարծում եք, որ որեւէ մեկը կանի՞ հայտարարություն եւ կասի՝ ես

սեւն եմ կամ՝ ես սպիտակն եմ։

– Փաշինյանի այս հայտարարությունները չեն վնասում, արդյոք, «Լույս» դաշինքին ընտրապայքարում։

– Ակնհայտ է, որ հայտարարությունը կարող է ստվերել յուրաքանչյուր գոյություն ունեցող կուսակցության եւ գործունեություն։ Հիմա դա արտահայտած կարծիք է, որը հստակեցման կարիք ունի նաեւ ձեր

օգնությամբ։ Դրա հետեւից կարելի է գնալ, կարելի է չգնալ՝ կախված նրանից, թե ինչ մոտեցում կա հարցին։ Հիմա ես համոզված եմ, որ հանրությանը կհետաքրքրի, հետեւաբար, նաեւ լրագրողների աջակցությամբ անհրաժեշտ է պարզել, թե ում նկատի ունի։

– Ձեզ բավարարեցի՞ն վարչապետի բացատրությունները սկանդալային ձայնագրության վերաբերյալ։

– Ես բավարարվելու տեսլական չունեի այդ պատասխանից։ Հետեւյալն է, որ վարչապետը հրապարակեց խոսակցությունը, որի մասին մենք տեղեկություն չէինք ունեցել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930