Հայտարարություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին
Վերլուծելով ՀՀ ներքաղաքական ստեղծված իրավիճակը,
Ծանոթանալով Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերին և ընտրական ցուցակներին,
Հաշվի առնելով տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքները,
Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները,
Կարևորելով Ավագանու դերը Երևան քաղաքի կառավարման գործում.
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝
1.Աջակցել «Լույս» դաշինքին՝ ներկայացնելով սեփական ծրագրերն ու առաջարկները.
2.Կոչ անել կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն ներգրավվել նախընտրական պայքարում և քվեարկել «Լույս» դաշինքի օգտին.
3.«Լույս» դաշինքի և դրա անդամ կուսակցությունների հետ հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել:
«Արդարություն» կուսակցություն