Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են, վիրավորների թիվը՝ ավելացել. «Փաստ»

Սեպտեմբեր 14,2018 10:02

Այս տարվա հունիս–հուլիս ամիսներին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 86–ով: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից՝ ի պատասխան «Փաստ» օրաթերթի գրավոր հարցման: Հաշվի առնելով ՃԵԿ խախտումների տուգանքների որոշակի մեղմացումները, ինչպես նաև անցած տարիների կուտակված տույժ– տուգանքների համաներումը, հետաքրքիր էր հասկանալ, թե դրանք ինչ հետևանք են թողել, որքանով են մեր վարորդներն ընդառաջ գնացել ոստիկանության քայլին և արդյո՞ք առավել կարգապահ են դարձել:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ՝ ոչ: Իսկ պաշտոնական թվերը դա առավել ևս հաստատում են: Ի դեպ, վթարների քանակը էապես ավելացել է հուլիսին: Եթե հունիսին վթարները 2017թ. հունիսի համեմատ ավելացել են 17–ով (349՝ 332–ի դիմաց), ապա հուլիսին՝ 2017թ. հուլիսի համեմատ՝ 69–ով (421՝ 353–ի դիմաց): Բարեբախտաբար, այս տարվա հունիս–հուլիս ամիսներին ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը չի ավելացել. թե՛ անցած, թե՛ այս տարվա նույն երկու ամիսներին այդ թիվը եղել է 60, ինչը, միևնույն է, մնում է մտահոգիչ ցուցանիշ: Ցավոք, էապես ավելացել է վիրավորների թիվը: Եթե 2017 թվականի հունիս–հուլիս ամիսներին ՃՏՊ–երի հետևանքով վիրավորների թիվը եղել է 976, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1131: Այսինքն, վիրավորների թիվն աճել է 155–ով: Ի դեպ, այս դեպքում ևս աճը զգալի է եղել հատկապես հուլիսին (հունիսին վիրավորների թիվն ավելացել է 60–ով, հուլիսին՝ 95–ով):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930