Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Տարվող քաղաքականությունը միայն նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը». «Իրատես»

Սեպտեմբեր 14,2018 09:45

Հատված առաջին փոխվարչապետ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ հարցազրույցից:

-Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց օլիգարխներին բերման ենթարկելու, նրանց մոտ ռեյդեր իրականացնելու մասին։ Ինչ խոսք, օլիգարխներին բացահայտելը, ստվերից նրանց միջոցները պետբյուջե բերելը անհրաժեշտություն է, սակայն որքանո՞վ է ճիշտ բերման ենթարկելու գործընթացը։ Արդյոք ավելի ճիշտ չէ «կադրից դուրս» նրանց հավաքել և պարտադրել, որ փոխհատուցեն բյուջեին հասցված վնասն ու աշխատեն խաղի նոր կանոններով։ Կարծում եմ` ցանկացած օլիգարխ գիտակցում է, որ պետական «մեքենայի» դեմ խաղ չկա։ Արդյոք ձերբակալումները, ռեյդերը չեն վախեցնի պոտենցիալ ներդրողներին և մեծ քաղաքականության դաշտում չեն հարվածի ՀՀ-ի վարկանիշին։

-Կոռուպցիայի յուրաքանչյուր բացահայտում բարձրացնում է ՀՀ-ի վարկանիշը։ Երկրորդ` մենք չենք պատրաստվում որևէ կերպ կոտրելու բիզնեսի մեջքը։ Խոսքը պետբյուջեն շրջանցած հարկերն օրենքի դաշտ բերելու մասին է, և օրենսդրությունը դա թույլ է տալիս։

-Բոլորն էլ կողմ են հարկերը ստվերից դուրս բերելուն, խոսքս ձերբակալումների մասին է։

-Տեսականորեն քննարկենք Ձեր հարցը։ Ենթադրենք` որևէ գործարար 100 մլն դրամի հարկ չի վճարել, իրավապահները կանչում են նրան հարցաքննության և ընթացքում առաջարկում են համագործակցություն։ Իսկ եթե այս համագործակցության համար չկա՞ երկրորդ կողմի պատրաստակամությունը… Մեր այս զրույցը չբացարձակացնենք, քանի որ մենք իրավապահներ չենք։ Ամեն դեպքում մարդիկ կանչվում են համապատասխան կառույց, և նրանց ներկայացվում են իրականացված ուսումնասիրության փաստերը, ըստ որի, կան շրջանցված հարկեր, և առաջարկվում է դրանք վերադարձնել։ Ի դեպ, համագործակցություն ասելով սա նկատի ունեի։ Կարծում եմ` ցանկացած ողջախոհ գործարար կհամաձայնի այս առաջարկին։ Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք չեն համաձայնի։
-Ունե՞ք այդպիսի դեպքեր։

-Այս պահին մանրամասներ չբացահայտեմ, սակայն ուզում եմ ընդգծել, որ տարվող քաղաքականությունը միայն նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930