Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում Քոչարյանի վերադարձը չի արագանա»

Սեպտեմբեր 14,2018 14:30

«Եթե կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի` քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ փաստը կխթանի այն գործընթացը, որ Ռոբերտ Քոչարյանը չդատվի, ապա ասեմ, որ սխալվում եք: Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի միայն»,- «Լույս» դաշինքի նախընտրական հավաքում երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը: Արամ Սարգսյանն անդրադարձավ կարծիքներին, թե Զեյնալյանի՝ քաղաքապետ դառնալու պարագայում նպաստավոր պայմաններ կստեղծվեն Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու համար. «Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում հակահեղափոխության վտանգ չկա:

Դրանով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը չի արագանա»: Ինչ վերաբերում է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի աղմկահարույց խոսակցության գաղտնազերծմանը՝ Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ հեղինակները պետք է պատժվեն. «Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է մտածի վարչապետի եւ պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930