Yerkir.am-ի զրուցակիցն է Հ.Յ. Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
-Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի`մեծ հնչեղություն ստացած հեռախոսազրույցի ձայնագրության և դրա հրապարակման մասին:
-Նրանց հեռախոսազրույցի թե’ գաղտնալսման փաստն` ինքնին, թե’ խոսակցության բովանդակությունը, մեղմ ասած, խիստ մտահոգիչ են։ Միանշանակ է, որ հարցը, քաղաքականից և բարոյականից բացի, ունի նաև անվտանգության ասպեկտ, և համապատասխան մարմինների խնդիրն է լրջորեն զբաղվել դրանով։ Նախադեպը չունեցող այս երևույթը առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնք պատասխան են ակնկալում։
Գաղտնալսված և հանրության սեփականությունը դարձած հեռախոսազրույցը, ըստ էության, ոչ թե երկու բարձրաստիճան պաշտոնյաներին բնորոշ խոսակցություն էր, այլ փողոցի մակարդակի «տղայական զրույց», որը պատիվ չի բերում։ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի համատեղ ասուլիսում ներկայացրած պարզաբանումներն էլ, մեղմ ասած, համոզիչ չէին։ Ավելին` ինքնաարդարացման նկատառումներից ելնելով, նախաքննական գաղտնիքներ հրապարակելը անթույլատրելի է և պետք է գնահատականի արժանանա։
Տպավորությունն այնպիսին է, որ իրենց իրավասությունների և լիազորությունների շրջանակներում ինքնուրույն որոշումներ կայացնելու փոխարեն իրավապահ մարմինները կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշումները ոչ վաղ անցյալի նման կայացնում են հրահանգներով ու քաղաքական նկատառումներից ելնելով։ Ստիպված ենք արձանագրել, որ մարտին 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի առնչությամբ մեր մտահոգությունները տեղին էին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Yerkir.am»-ի կայքում: