«Ո՞նց եք պատկերացնում, օրինակ, որ Գագիկ Ծառուկյանը, ով Հայաստանի թիվ մեկ բարեգործն է, հանկարծ կարող է մտածի`ինչ-որ շահույթ ունենալ, քաղաքային իշխանությունում ստանձնելով մեծամասնություն»,- այսօր, Երեւանի Շենգավիթ համայնքում, բակային քարոզարշավից հետո կայացած հանրահավաքում շենգավիթցիներին դիմեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
«Քաղաքային իշխանություններն ինչ որ արել են, դեկորատիվ, կոսմետիկ մասկիրովկաները, արել են բացառապես կենտրոնի համար, որպեսզի Կենտրոն համայնքի վերասֆալտապատման տակ պարբերաբար փողեր լվանան, փողեր գրպանեն»,- շարունակեց տիկին Զոհրաբյանը`հավելելով, որ իրենց համար Երեւանը սկսվում է Նուբարաշենից, Շենգավիթից, Էրեբունիից եւ բոլոր այն համայնքներից, որոնք մշտապես դուրս են եղել քաղաքային իշխանության աչքից:
«Ինչի՞ են դուրս եղել, որովհետեւ այդտեղ փող լվանալն իմաստ չի եղել: Զբոսաշրջիկները եկել են, բերել են Աբովյան, Նալբանդյան փողոցներով պտտացրել եմ, մի մեդալ էլ իրենց դոշին են խփել`ասել են, վա~յ, էս ինչ լավ քաղաքապետեր ունենք: Հարկատուներից ստացված գումարներով իրենց դղյակներն են սարքել, հետո էլ ասել են, ինչպես նրանցից մեկն ասաց`բանջարաբոստանային կուլտուրաներ տնկելով եմ հարստացել»,- շարունակեց Նաիրա Զոհրաբյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ