Վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 13:30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու անդամի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:
Հաղորդման թեման է՝ Երեւանի ավագանու ընտրություններում նախընտրական խոստումները՝ կոռուպցիայի հաղթահարման եւ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ