«Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերականգնել վստահությունը, այլապես չէր հայտարարի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել»,- կարծում է Առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Ռոբերտ Քոչարյանն էլ այն ժամանակվա լիդերն էր, առաջնորդ էր անազատության, հետադիմության, զրկանքներ պարտադրող ռեժիմի առաջնորդն էր ինքը: Էդ ժամանակների ղեկավարը սպառնում է նոր ժամանակներին»:
Ազատ Արշակյանը խորհուրդ է տալիս չզայրանալ Քոչարյանի հայտարարություններից, նրան պետք է կարեկցել:
«Մարդը ադեկվատ չէ, չի հասկանում, որ ինքն անցել է, իր ժամանակն անցել է: Ժամկետանց որեւէ ապրանք, այդ թվում նաեւ օրացույցային երեւույթներ, չենք կարող վերականգնել: Նրա սպառնալիքը ծիծաղելի է: Մենք պետք է ասենք՝ լավ էլի, մի հատ տուռնիկ գտի, մի երկու հատ ձգվի, հանգստացի»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: