Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը, 02 ժամ 10 րոպեից, մոտ 10 րոպե տեւողությամբ , ադրբեջանական զինուժը գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ «ԴՇԿ» գնդացիրներից գնդակոծվել է գյուղի հարավային մուտքից մինչեւ համայնքապետարանի շենք ձգվող հատվածը:
Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությունից դպրոցի մարզադահլիճի ծածկին մեծ տրամաչափի անցք է բացվել, գնդակները մարզադահլիճի պատերը խոցել են:
Տնօրենն ասաց, որ իրենց դպրոցի աշակերտները դպրոցի մոտով ձգվող միջպետական ավտոճանապարհից մեծ թվով գնդակներ են հավաքել: Նա ասաց, որ իրենք դասերի ընդմիջումների ժամանակ, անվտանգության նկատառումներով, աշակերտներին դպրոցի տարածքից դուրս չեն թողնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ