Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց կանխավճար հիփոթեքով բնակարան. ՕԵԿ-ի խոստումները՝ Աջափնյակում

Սեպտեմբեր 13,2018 21:21

Առանց կանխավճարի, հիփոթեքով բնակարանի ձեռքբերում Երևանում, քաղաքային տնտեսության զարգացում և արդիականացում, աշխատատեղերի ստեղծում, փոքր ու միջին գործարարության զարգացում, վերելակների նորոգում, ավտոբուսների, տրոլեյբուսների թվի ավելացնում. այսպիսի կարգախոս-խոստումներ հնչեցրեց այսօր ՕԵԿ-ը Աջափնյակում:

ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն բոլոր խնդիրներից Աջափնյակում հատուկ առանձնացրեց վթարային շենքերի խնդիրը: Նա հայտարարեց. «Վթարային շենքերի խնդիրը, հատկապես Աջափնյակում առաջնահերթ լուծում է պահանջում, քանի որ այդ շենքերը առաջնային վտանգ են ներկայացնում բնակիչների համար»:

Քաղաքապետի թեկնածուն շեշտեց՝ Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցումը առանցքային, պարտադիր է ու հավաստիացրեց. «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ֆինանսական հնարավորությունը կա»:

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ պետք է բարձրանա ավագանու դերն ու նշանակությունը, Երևանի կառավարումը պիտի լինի կոլեգիալ:

Աջափնյակում ՕԵԿ քարոզարշավին մասնակցեց նաև ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա բնութագրմամբ՝ այս քարոզարշավը բավականին լարված է. «Գուցե բնակիչները հոգնում են, երբ տասից ավելի քաղաքական ուժեր թակում են նրանց դռները: Բայց մենք վստահ ենք, որ քաղաքացիները պիտի կարդան ծրագրերը, հետևեն քաղաքական ուժերի անցած հետագծին, ճանապարհին, կատարած աշխատանքին ու հնարավորություններին, կարողություններին և որոշում կայացնեն ու ձայն տալ այն քաղաքական ուժերին, որոնք կարող են Երևանի կյանքում բան փոխել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930