Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնացել էինք Լոնդոն՝ «կտրվելու». Սկրիպալի թունավորման մեջ մեղադրվողները հարցազրույց են տվել

Սեպտեմբեր 13,2018 19:25

Ռուսլան Բոշիրովը և Ալեքսանդր Պետրովը, որոնց Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Սոլսբերիում Ռուսաստանի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, հարցազրույց են տվել Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը պարզաբանել են, որ մեկնել են Լոնդոն «կտրվելու», բայց հետո որոշել են այցելել նաև Սոլսբերիի տաճար, որի մասին վաղուց լսել էին ընկերներից:

Նրանք պատմել են, որ ցանկանում էին այնտեղ մեկ օր մնալ, բայց ճամփորդությունը ձգձգվել է մինչև երեք օր: Նրանք հիշել են, որ զբոսնել ենք քաղաքով, մտել տաճար, թեյ խմել:

Հարցին՝ արդյոք նրանց մոտ եղել է «Նովիչոկ», պատասխանել են, որ դա «զառանցանք է»: Նրանք հերքել են նաև այն ենթադրությունը, որ իրենց մոտ կանացի օծանելիք է եղել՝ ասելով, որ հիմարություն է, որ «նորմալ տղամարդու մոտ կանացի օծանելիք լինի»: Հարցին՝ ինչու էին նրանք ամենուր միասին, պատասխանել են, որ դա իրենց անձնական գործն է, որի մասին չեն ցանկանում խոսել:

Հարցազրույցի հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ դա Ռուսաստանի կողմից իրականացվող հերթական կեղծիքն է:

«Կառավարության համար ակնհայտ է, որ այդ մարդիկ ռուսական ռազմական հետախուզության սպաներ են, և որ նրանք օգտագործել են խիստ թունավոր անօրինական քիմիական զենք մեր երկրի փողոցներում:

Մենք բազմիցս խնդրել ենք Ռուսաստանին բացատրել՝ ինչ է տեղի ունեցել մարտին Սոլսբերիում: Այսօր, ինչպես մենք տեսնում էինք այս ամբողջ ընթացքում, նրանք պատասխանեցին խառնաշփոթով և ստով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930